ԱՄՆ-ում կողոպտիչը լոմբարդում գնդակահարել է 3 մարդու
Международные новостиԱՄՆ Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում կողոպուտի ժամանակ երեք մարդ է մահացել, հաղորդում է տեղի MS News Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Bill's Pawn Jewelry Coin/Stamp Exchange լոմբարդում։
Ոստիկանության տվյալներով երեք մարդ (ենթադրաբար 60, 70 եւ 81 տարեկան) մահացել են հրազենային վնասվածքներից։ Նախնական տեղեկություններում նրանցից մեկը լոմբարդի սեփականատերն է եղել։
Հեռուստաալիքի փոխանցմամբ, կողոպտիչը զոհերից յուրաքանչյուրի վրա կրակել է առնվազն մեկ անգամ։ Կրակոցների հետեւանքով զանքերից մի քանիսն ընկել են։