Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել
Международные новостиՀորդանան գետի արեւմտյան ափին, Ռամալլահ քաղաքի մոտ իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 18-ի գիշերը։ Երբ զինվորականների խումբը մտել է գյուղ, տեղի երիտասարդությունը սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ։
«Տասնյակ երիտասարդներ քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, վիրավորվել է սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից։ Բռնության ծավալումը դադարեցնելու նպատակով ուժայինները կրակ են բացել անկարգությունների կազմակերպիչների ուղղությամբ»,-նշել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունում հայտնել են 19-ամյա պաղեստինցու մահվան մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ այդ տեղեկատվությունը ճշտվում է, դեռեւս ոչինչ հստակեցված չէ։