ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին անօդաչու ավիացիայի ծրագրի համակարգողին վերացնելու մեջ
Международные новостиԳազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը ընդունել է Թունիսում իր անօդաչու ավիացիայի ծրագրի համակարգողի մահվան փաստը եւ նրան ոչնչացնելու մեջ մեղադրել Իսրայելի հատուկ ծառայություններին։
Ավելի վաղ այս շաբաթ անհայտ անձինք, ըստ լրատվամիջոցների, խլացուցիչ ատրճանակով սպանել էին ինժեներ Մուհամեդ Զաուարիին, ով դուրս էր եկել Թունիսի Սֆաքս քաղաքում գտնվող իր տնից։
«Վախկոտ սիոնիստական ձեռքը դեկտեմբերի 16-ին սպանել է «Ալ Քասամ»-ի հրամանատար Զաուարիին»,-ասված է «Իզեդդին ալ-Քասամ բրիգադի» հայտարարությունում։
ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերի մշակողը իրենց է միացել 10 տարի առաջ, «ինչպես արաբական եւ իսլամական երկրների շատ քաղաքացիներ»։
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանում իրենց ուղղված մեղադրանքները։