ԵԽ ղեկավարն առաջարկել է պատժել կեղծ լուրերի համար
Международные новостиԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն առաջարկել է համաեվրոպական օրենքի կարգավիճակ տալ համացանցում կեղծ լուրերի տարածման համար նախատեսվող պատժին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:
Նրան արդեն աջակցել է Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը:
«Մեզ իրավական բազա է անհրաժեշտ՝ կեղծ տեղեկությունների տարածման դեմ պայքարելու համար»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտնել է նոր օրենսդրություն մշակելու մտադրության մասին:
Նոր կանոններն ուղղված կլինեն այնպիսի ռեսուրսների դեմ, ինչպիսին Facebook-ն է, որի «միջոցով տարածվում է կեղծ տեղեկությունների մեծ մասը»: