Հայտնի են արևելյան Հալեպից գրոհայինների դուրս բերման նոր պայմանները
Международные новостиՍիրիայի կառավարական ուժերը և ապստամբները համաձայնության են եկել արևելյան Հալեպում մնացած գրոհայինների տարհանման պայմանների շուրջ: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 18-ին հաղորդել է «Ալ-Իհբարիա» երկրի պետական հեռուստաալիքը:
Հալեպի արևելյան շրջանների տարհանումը կվերսկսվի ապստամբների կողմից պաշարված Ֆուա և Քեֆրայա քաղաքներից (Իդլիբ նահանգ) բնակիչների դուրս բերման դիմաց: Գործարքի պայմանների համաձայն` Հալեպից շուրջ 1200 քաղաքացիական անձ դուրս կգա, երբ նույնքան մարդ հեռանա Ֆուա և Քեֆրայա քաղաքներից:
«Գրոհայինների և նրանց ընտանիքների խմբերը չեն սկսի իրենց երթը, քանի դեռ չեն ժամանել Ֆուայի և Քեֆրայայի բնակիչները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկա պահին վերոնշյալ բնակավայրերում շուրջ 20 000 մարդ է բնակվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, սիրիացի ապստամբներն այրել են վիրավորներին ու հիվանդներին տարհանող ավտոբուսները: