Լեհաստանի նախագահը հանդիպել է ընդդիմության ղեկավարների հետ ճգնաժամը լուծելու համար
Международные новостиԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպումներ է անցկացնում ընդդիմության ղեկավարների հետ` երկրում խորհրդարանական ճգնաժամը կարգավորելու համար, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարեկ Մագերովսկուն:
Մագերովսկու խոսքերով` նախագահին լրջորեն անհանգստացրել են վերջին օրերի իրադարձությունները, և նա մտադիր է քննարկել դրանք Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկու հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Վարշավայում ցուցարարները փակել են բոլոր ելքերը խորհրդարանի շենքից. ընդդիմության և նրա կողմնակիցների մեծ դժգոհությունն է առաջացրել խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ որոշումը: