Վրաստանի բոլոր անցակետերում խիստ հսկողություն է սահմանվել: Մաքսակետի աշխատակիցները երկիրը լքող բոլոր քաղաքացիների գումարներն ու բեռները մանրակրկիտ ստուգում են: ORER.am-ի աղբյուրի փոխանցմամբ` սահմանապահներից մեկն ասել է, որ պատճառը երկրի բանկերից մեկից գողացված 2,5 մլն դոլարն է: Երեկ Նինոծմինդայի անցակետում երկրից դուրս եկող բոլոր քաղաքացիներին հարցրել են իրենց մոտ գտնվող արժույթի մասին, իսկ դոլարի առկայության դեպքում հավաքել են փողը, տարել, ստուգել ու վերադարձրել տերերին: Նինոծմինդայի շրջանից եկող քաղաքացիներին համեմատաբար մեղմ են ստուգել, այնուամենայիվ թողել են գյուղմթերք տեղափոխել գրեթե առանց ստուգումների: