Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում ներսիրիական բանակցությունների անցկացման հարցերը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են կարծիքների փոխանակումը Սիրիայի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Հալեպում իրադրության զարգացման վրա:
Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները քննարկել են քաղաքից խաղաղ բնակիչների եւ հրադադարի պատրաստ զինյալների տարհանումն ավարտելու հետ կապված իադրությունը, ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում Սիրիայի կառավարության եւ այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների անցկացմանը վերաբերող հարցերը, նշել են մամուլի ծառայությունում:
«Երկուստեք գոհունակություն Է հայտնվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սերտ կոորդինացման կապակցությամբ՝ ի շահ ներսիրիական հակամարտության կարգավորման: Պայմանավորվություն Է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ շփումներն այդ ուղղությամբ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: