Վերսկսվել է մարդկանց տարահանումն արեւելյան Հալեպից
Международные новостиՍիրիայի Հալեպ քաղաքից վերսկսվել Է այն մարդկանց տարահանումը, որոնք արգելափակված Էին մնացել քաղաքի արեւելյան մասում:
Այդ մասին հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով բժիշկներին եւ դիտորդներին:
Դեկտեմբերի 18-ի երեկոյան արեւելյան Հալեպից շուրջ 350 մարդ Է կարողացել հեռանալ հինգ ավտոբուսներով, հայտնել Է Ահմադ ալ Դբիսը, որը գլխավորում Է դեպի Խան ալ Ասել տարահանումը համակարգող բժիշկների խումբը, որտեղից այնուհետեւ կարելի Է մեկնել քաղաքի այլ շրջաններ կամ Իդլիբի նահանգ:
Տարահանումը վերսկսելու մասին դեկտեմբերի 18-ի երեկոյան Reuters գործակալությանը հայտնել Է Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Հալեպից խաղաղ բնակիչների դուրսբերման գործողությունն սկսվել Է դեկտեմբերի 15-ին: Այդ պահից քաղաքի արեւելյան մասից հեռացել Է մի քանի հազար մարդ:
Տարահանումն ընթանում Է անկանոն եւ ընդհատումներով, քանի որ Սիրիայի կառավարությունը եւ ապստամբները մշտապես միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնագրի պայմանների խախտման մեջ: