Ավելի քան 104 հազար մարդ է լքել տները Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում
Международные новостиԱվելի քան 104 հազար մարդ Է հարկադրված եղել լքել տները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողության երկու ամսվա ընթացքում:
Այդ մասին հայտնել Է Միգրացիայի միջազգային գործակալությունը (ՄՄԳ) :
Մոսուլի շրջանում հարկադիր վերաբնակների վիճակագրության համաձայն, որը ՄՄԳ-ն վարում Է հոկտեմբերի 18-ից, ռազմական գործողության պատճառով տները հարկադրված լքել Է 104 հազար 224 մարդ կամ մոտավորապես 17 հազար 404 ընտանիք:
Առավել մեծ թվով հարկադիր վերաբնակներ են բաժին ընկնում Նայնավայի նահանգին, որտեղ գտնվում Է Մոսուլը՝ 103 հազար 212 մարդ: Բուն Մոսուլը լքել Է 32 հազար 640 մարդ:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում Է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականներ, քրդական ուժեր, աշխարհազոր եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: