Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին մերժեց կոռուպցիայի բոլոր մեղադրանքները
Международные новостиՀարավային Կորեայում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնական դեմքը՝ Չխվե Սուն Սիլը, մերժել Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, տեղեկացնում է «Ռյոնհապ» գործակալությանը:
«Դատախազության մեղադրանքները չեմ կարող ընդունել»,- Չխվե Սուն Սիլի խոսքը մեջբերել Է գործակալությունը: Դեկտեմբերի 19-ին նա հայտնվել Է Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանի նախնական լսումներում, դատավարության սկիզբը հեռարձակել Է YTN լրատվական հեռուստաալիքը:
Թեեւ Չխվե Սուն Սիլը պետական ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, նրան մեղադրում են Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի հետ ունեցած սերտ կապերը չարաշահելու մեջ՝ պետության գործերին միջամտելու եւ հարստանալու համար:
Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:
Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում Էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չԷ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիին: