Մևլութ Չավուշօղլուն չեղարկել է այցը Ուկրաինա՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության պատճառով
Международные новостиԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չեղարկել է դեկտեմբերի 20-21-ն Ուկրաինա կայանալիք այցը՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատճառով։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։
Նշվում է, որ Չավուշօղլուն մտադիր է եղել դեկտեմբերի 20-21 այց կատարել Ուկրաինա՝ թուրք-ուկրաինական համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում։
«Նախօրեին Անկարայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության պատճառով մեր նախարարը չեղարկել է իր պլանավորած այցը Ուկրաինա։ Այցը տեղափոխվել է ավելի ուշ ժամկետ․ դեռևս անհայտ է՝ այն երբ կկայանա», - ասել է գործակալության զրուցակիցը։