Կայսերիի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը
Международные новостиԹուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Խմբավորումը համացանցի միջոցով արած հայտարարության մեջ նշել է, որ այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել քրդերի դեմ իրականացվող գործողությունների համար:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիեսհամալսարանի մասնաշենքի դիմացդեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն էտեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխողավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 14 զինվոր, 56-ը վիրավորվել են: Երկրիիշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը: