Դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու շնորհվել Է Ռուսաստանի հերոսի կոչում
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում Է շնորհել Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին:
«Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում ցուցաբերած տոկունության եւ արիության, ՌԴ-ի արտաքին քաղաքականության իրագործման մեջ ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհել (հետմահու) Անդրեյ Գենադիի Կառլովին»,-ասված Է հրամանագրի տեքստում, որը դեկտեմբերի 21-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել Է, որ ռուս դիվանագետի վրա կրակել Է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:
Նա Կառլովին սպանել Է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել Է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: