Եմենում ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում. ՅՈւՆԻՍԵՖ
Международные новостиԵմենում ավելի քան 400 000 երեխաներ սովահարության վտանգի տակ են գտնվում, մինչդեռ 2.2 մլն-ը հրատապ խնամքի կարիք ունեն` ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալների:
Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ՄԱԿ-ի հիմնադրամի գրանցաց նոր ցուցանիշները մատնանշում են, որ սովի մակարդակը երեխաների շրջանում հասել է «բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին»: Առնվազն 462 000 երեխա տառապում է սուր թերսնուցմամբ: Այս ցուցանիշը 200 տոկոսով ավելին է 2014 թվականի համեմատ:
ՅՈւՆԻՍԵՖ-ի` երկուշաբթի հրապարակած զեկույցում ասվում է, որ ամեն 10 րոպեն մեկ առնվազն 1 երեխա է մահանում թերսնուցման, շնչառական կամ վարակիչ հիվանդությունների պատճառով:
«Երեխաների առողջական վիճակը Միջին Արևելքի ամենաաղքատ երկրում երբեք այսքան աղետալի չի եղել ինչպես այսօր», - ասվում է հիմնադրամի պաշտոնակատար ներկայացուցչի հայտարարության մեջ: