Օբաման Արկտիկայի եւ Ատլանտիկայի որոշ շրջաններում ստորջրյա հորատումների արգելք է սահմանել
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նավթ եւ գազ որոնելու նպատակով Արկտիկայի որոշ շրջաններում եւ Միացյալ Նահանգների Ատլանտյան ափի երկայնքով ստորջրյա հորատումների արգելքի մասին:
Սպիտակ տունն արգելքի մասին հայտարարել է Կանադայի կառավարության հետ համատեղ, որը նույնպես արկտիկական ջրերում հորատումների մորատորիում է հայտարարել:
Օբաման 1953 թվականին ընդունված օրենքի օգնությամբ արգելել է հատուկ հատկացված վայրերում օֆշորային վարձակալությունը:
Շրջակա միջավայրի պաշտպանության Sierra Club կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Բրյունի խոսքով՝ երկու երկրների համատեղ հայտարարությունը կարեւոր առաջընթաց քայլ է համարում «օգտահանվող վառելիքի էկոլոգիապես մաքուր էներգիայի անցման հարցում»: