Քաբուլում թալիբները պատգամավորի տան վրա են հարձակվել
Международные новостиԱֆղանստանի մայրաքաղաքում թալիբները հարձակվել են պատգամավորի տան վրա: Արդյունքում քաղաքի արեւմտյան շրջանում փոխհրաձգություն է սկսվել զինյալների եւ անվտանգության ուժերի միջեւ: Այս մասին գրում է Սինհուան:
«Հոշալ Մին շրջանում Հիլմենդ գավառի ներկայացուցիչ Մալիմ Միր Վալիի տունը հարձակման է ենթարկվել: Քաբուլի ոստիկանությունն արձագանքել է հարձակմանը»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հարձակվողները երկուսը կամ երեքն են եղել:
Ականատեսները երեք պայթյուն են լսել: Հարձակումից առաջ բնակարանում նահանգի անվտանգության սպաների եւ տեղի ավագանու նիստ է անցկացվել: Ոստիկանության աղբյուրը զոհերի մասին հստակ տվյալներ չի ներկայացրել, բայց նշել է, որ, հավանաբար, զոհեր կան խաղաղ բնակիչների եւ անվտանգության ուժերի շրջանում:
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն էլ՝ հարձակման արդյունքում չորս բնակիչ եւ մեկ զինյալ է զոհվել: