ՆԱՏՕ–ի զորավարժությունները թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել ֆաշիստական Գերմանիայի գործողությունների հետ. ՌԴ ՊՆ
Международные новостиՆԱՏՕ–ի ԶՈՒ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն ու թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել ֆաշիստական Գերմանիայի գործողությունների հետ։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«ՆԱՏՕ–ն կրկնակի մեծացրել է զորավարժությունների ինտենսիվությունը, որոնց մեծ մասը հակառուսական բնույթ է կրում»,– ասել է նախարարը։
Շոյգուի խոսքով՝ զորավարժությունների հակառուսական ուղղվածությունն ապացուցում է այն, որ Մեծ Բրիտանիայի ԶՈւ–ում պոլիգոններում հակառակորդին հայտնաբերելու համար ռուսական արտադրության գործվածքներ եւ ռուսական բանակի համազգեստ է օգտագործվում։