Թուրքիայի վարչապետը կայցելի Անկարայում ՌԴ դեսպանատուն
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և իր ցավակցական գրությունը կթողնի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մահվան առիթով, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Անկարայում ՌԴ դեսպանատան աղբյուրին:
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում Կառլովի հոգեհանգստի արարողությունը:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:
Դեսպանին սպանած 22-ամյա ոստիկանը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին: