Հրդեհ Նյու Յորքում. ավելի քան 20 տուժած կա
Международные новостиՆյու Յորքի Մանհեթենի երկրաքերերից մեկում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Կրակը տարածվել է շենքի չորրորդ եւ հինգերորդ հարկերում: Ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհի հետեւանքով շենքի ապակիները կոտրվել են: Տուժածներից երեքը հրշեջներ են:
Հրդեհի հետեւանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում: