Չարագործներն սպառնում են պայթեցնել Մալթայում վայրԷջք կատարած մարդատար ինքնաթիռը
Международные новостиAfriquiyah Airways ավիաընկերության ինքնաթիռը՝ 118 ուղեւորներով, առեւանգվել Է եւ վայրԷջք կատարել Մալթայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, չարագործները երկուսն են, նրանք սպառնում են պայթեցնել օդանավը:
Al Arabia հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռը ներքին չվերթ Էր կատարում Լիբիայում, սակայն ինքնաթիռի գրավման վերաբերյալ հաղորդումից հետո ուղղություն Է վերցրել դեպի Մալթա: Չարագործների պահանջները դեռեւս հայտնի չեն:
Մինչդեռ Times of Malta թերթը հայտնել Է, որ ինքնաթիռը զավթել Է մեկ մարդ, որն սպառնում Է պայթեցնել ձեռքի նռնակը, եթե չկատարվեն իր պահանջները: Թերթի տվյալներով՝ օդահենն իրեն համարում Է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցը: Նա համաձայն Է ազատ արձակել բոլոր ուղեւորներին, բայց պնդում Է, որ անձնակազմի անդամները մնան օդանավում:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթն արդեն իրազեկված Է իրադրության մասին: «Ինձ տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հնարավոր գրավման մասին: Պատրաստվում ենք արտակարգ գործողություններ անցկացնելուն»,-գրել Է նա իր Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: