Ուկրաինացիները պատրաստ են Յուլյա Տիմոշենկոյին նախագահ ընտրել. հարցում
Международные новости«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մոտ ժամանակներս նախագահական ընտրությունների անցկացման դեպքում կարող Է հաղթանակի հասնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» ուկրաինական սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները:
«Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում առաջատարը մնում Է Յուլյա Տիմոշենկոն. մոտ ժամանակներս ընտրությունների անցկացվելու դեպքում նրան պատրաստ Է աջակցել հարցման մասնակիցների 17,7 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին վերստին կքվեարկեր միայն 13,5 տոկոսը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Էլ ավելի քիչ ձայներ կհավաքեին «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոն՝ 10,4 տոկոս, Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն՝ 8,8 տոկոս, «Սամոպոմոշչի»-ի առաջնորդ Անդրեյ Սադովոյը՝ 8,4 տոկոս, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոն՝ 8,1 տոկոս եւ Ռադայի արտաֆրակցիոն պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը՝ 7,3 տոկոս:
Հարցումն անցկացվել Է 2016 թվականի դեկտեմբերի 8-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակաշրջանում: Հետազոտության ընթացքում հարցվել են Ուկրաինայի բնակչության 18-ից բարձր տարիքի 2 հազար քաքացիներ: Հետազոտության անճշտությունը կազմում Է 2,2 տոկոսից ոչ ավելի: