Ադրբեջանում անկարգություններից ոստիկաններ են տուժել
Международные новостиԱդրբեջանում մի խումբ փախստականներ երթ են կազմակերպել դեպի Ջեբրաիլի շրջանի գործադիր մարմնի շենք։ Երթն ավարտվել է անկարգություններով։
Միջադեպը տեղի է ունեցել Բիլյասուվարի շրջանում, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազությանն ու ՆԳՆ–ին։
Ցուցարարները, որոնք չէին ուզում վճարել էլեկտրաէներգիայի հաշիվները, ոչ մի կերպ չէին հանդարտվում։ Իրավապահների վրա քարեր են նետել։ 9 ոստիկան վիրավոր է, նրանցից 3-ը հոսպիտալացվել են։
Ցուցարարները նաեւ կոտրել են ոստիկանության ծառայողական մեքենայի ապակիները։ Հարուցվել է քրեական գործ։