ԱՄՆ-ում սահմանապահները սկսել են ստուգել օտարերկրյա զբոսաշրջիկների սոցցանցերը
Международные новостиԱՄՆ-ում սահմանապահները սկսել են օտարերկրյա զբոսաշրջիկներին հարցնել սոցցանցերում նրանց էջերի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Engadget-ը:
Նշվում է, որ առանց վիզային ռեժիմի ԱՄՆ այցելող օտարերկրացիները պետք է պատասխանեն ցանցում գտնվելու մասին հարցերի:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ մաքսային ծառայությունը նման միջոցի է դիմել՝ ահաբեկչական սպառնալիքը բացահայտելու համար: Նախաձեռնությունը լուրջ քննադատության է ենթարկվել: