Վրաստանում վերացրել են փոքր չափաբաժնով մարիխուանա օգտագործելու համար ազատազրկում նախատեսող պատիժը
Международные новостиՎրաստանում վերացրել են փոքր քանակությամբ մարիխուանա օգտագործելու կամ ձեռք բերելու համար ազատազրկում նախատեսող պատիժը: Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի սահմանադրական դատարանը, գրում է newsgeorgia.ge-ն:
Դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել այդ նորմը, որը ենթադրում է անձնական օգտագործման համար մարիխուանայի ձեռքբերման համար ազատազրկում:
Քրեական օրենսգրքի հոդվածը չեղարկելու նախաձեռնողը դարձել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենն իր հայցը բացատրել է նրանով, որ այդ դեպքերում նախատեսված պատիժը անհամաչափ է:
Դատարանը վճռել է, որ մինչև 70 գրամ մարիխուանայի ձեռքբերումը և պահելը չի վկայում սպառման նպատակի կամ իրական վտանգի մասին, և ազատազրկումը նման արարքի համար ոչ մարդասիրական վերաբերմունք է, որը հակասում է սահմանադրությանը: