Թունիսում ձերբակալվել է Բեռլինի տոնավաճառում ահաբեկչություն իրականացնողի զարմիկը
Международные новостиԹունիսի իշխանությունները նախօրեին ձերբակալել են երեք իսլամականների, այդ թվում բեռլինյան ահաբեկչության ենթադրյալ կատարող Անիս Ամրիի զարմիկին, հայտնում է AFP–ն։
Ըստ իշխանությունների հայտարարության, երեքն էլ «Անիս Ամրիի հետ կապեր ունեցող ահաբեկչական բջիջի անդամներ են»։
Հիշեցնենք, որ Բեռլինում դեկտեմբերի 19-ին բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, զոհվել էր 12, վիրավորվել 48 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ խմբավորումը, ահաբեկչության մեջ կասկածվող 24-ամյա թունիսեցի Անիս Ամրին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, սպանվել է Իտալիայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։