Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիրը
Международные новостиԹուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիրը, հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական Resmi Gazete-ի կայքին (Պաշտոնական թերթ)։
Ավելի վաղ այդ համաձայնագրին հավանություն էին տվել խորհրդարանն ու Թուրքիայի նախագահը։
Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ի նիստում նույնպես հավանություն էր տվել «Թուրքական հոսք» գազատարի նախագծով Թուրքիայի կառավարության հետ համաձայնագրի վավերացմանը։
Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին ստորագրել էին «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է Սև ծովի ընդերքով գազատարի երկու ճյուղի շինարարություն՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խորանարդ մետր գազ հզորությամբ։