ԱՄՆ զինուժը հրետանային ռմբակոծության է ենթարկում ԻՊ-ի դիրքերը Մոսուլում. Al Jazeera
Международные новостиԱմերիկացի զինվորականները հրետանային ռմբակոծություն են իրականացնում Իրաքի Մոսուլ քաղաքի այն հատվածներում, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Նշվում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակվել է իրաքյան բանակին օդային հարվածներով աջակցելով միայն` միջազգային կոալիցիայի կազմում:
Ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին ամերիկյան Զինուժի ստորաբաժանումների մասնակցության մասին այդ տարածաշրջանում նախկինում չէր հաղորդվում:
Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է ԻՊ-ի վերահսկողության ներքո: Քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին: Ռազմարշավին մասնակցում են Իրաքի կառավարական ուժերը, աշխարհազորայինները և «Փեշմերգա» քրդական զորամիավորումը: