Տու-154-ի կործանման վայրում գործող ուժերի խմբավորումը հասցվել է 3,5 հազար մարդու
Международные новостиՍոչիում Տու-154-ի կործանման վայրում գործող ուժերի խմբավորումը հասցվել Է 3,5 հազար մարդու, որոնողափրկարարական աշխատանքներն անցկացվում են երեք հերթափոխով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Տու-154-ի կործանման շրջանում որոնողական գործողությունը ոչ մի րոպե չի դադարեցվել… Որոնողափրկարարան գործողությանը միացել են Սեւծովյան նավատորմի յոթ նավեր»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է նաեւ այլ նավերի ու մեծ թվով ջրասուզակների ժամանումը, ինչի արդյունքում որոնողափրկարարական գործողությանը մասնակցող նավերի ու կատերների թիվը կհասցվի 39-ի, ջրասուզակներինը՝ 135-ի, իսկ խորջրյա ապարատներինը՝ 7-ի:
Մոսկվայից Սիրիա ուղեւորված ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան կործանվել Է Ադլերի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպես անց, որտեղ այն լրալիցքավորվել Էր: Օդանավում եղել են զինծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան անսամբլի 60-ից ավելի մասնակիցներ, ներառյալ անսամբլի ղեկավար Վալերի Խալիլովը: Նրանք ուղեւորվում Էին «Հմեյմիմ» ավիաբազա՝ շնորհավորելու Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի զինծառայողներին գալիք տոների առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: