Հյուսիսային Կորեայի առաջնորդը կուսակցությանը կոչ է պայքարել վարչարարության եւ կոռուպցիայի դեմ
Международные новостиՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կուսակցական կառույցներին կոչ է արել պայքարել վարչարարության եւ կոռուպցիայի դեմ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Փհենյանում անցկացված Կորեայի Աշխատավորական կուսակցցության առաջնային բջիջների ղեկավարների առաջին խորհրդակցության ժամանակ:
Կիմ Չեն Ընը նշել է «կուսակցության աշխատանքի վարչարարացման դեմ համբերատար եւ ակտիվ պայքարելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ այն ամբողջությամբ արմատախիլ անելը»: Նա նաեւ ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել ձեռնարկվող միջոցառումները՝ կուսակցությունում քաղաքական ազդեցությունն օգտագործելու եւ կոռուպցիայի միտումները վերացնելու համար:
«Հարկավոր է ուժեղացնել գաղափարական դաստիարակությունն ու պայքարը՝ կուսակցական աշխատանքում վարչարարությունը հաղթահարելու համար»,- ասել է Կիմ Չեն Ընը: