Պուտին. Ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ են անդրադառնում ԵՏՄ-ի բոլոր անդամների վրա
Международные новостиՂազախստանը ինտեգրացիոն գործընթացներին ակտիվորեն մասնակցում է, որոնք բարենպաստ են անդրադառնում ԵՏՄ-ի բոլոր անդամների վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղազախստանը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակիցն է: Եվ այն փաստը, որ հաջողակ երկիրը ակտիվորեն առաջ է մղում ինտեգրացիոն նախագիծը, բարենպաստ է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամների վրա»,- ասել է Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ բանակցությունների ժամանակ:
Պուտինը նրան նաեւ շնորհավորել է Ղազախստանի անկախության 25-ամյակի առիթով: