Ղազախստանը բոլոր պայմանները կստեղծի Աստանայում Սիրիայի շուրջ բանակցելու համար. Նազարբաեւ
Международные новостиՂազախստանը պատրաստ Է Աստանայում ընդունել Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին եւ ստեղծել դրա համար անհրաժեշտ պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է ՌԴ-ի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Սանկ տ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
«Երեկ մենք խոսեցինք ձեզ հետ, Էրդողանի եւ Ռոուհանիի հետ… նրանք բոլորը համաձայն են, կստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի սիրիական հակամարտության կողմերը հանդիպեն եւ աշխատեն»,-ասել Է Նազարբաեւը:
Պուտինն ավելի վաղ հայտարարել Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել Է Սիրիայի հակամարտող կողմերին առաջարկել՝ խաղաղ բանակցությունների գործընթացը շարունակել Աստանայում: Նրա խոսքով՝ դա կօգնի լրացնել Ժնեւի բանակցությունները: Առաջարկությանը համաձայնել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Պուտինը եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Հալեպի ազատագրման գործողության հաջող ավարտումը կարեւոր քայլ Է Սիրիայում ահաբեկչության դեմ լիակատար հաղթանակի հասնելու ճանապարհին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: