Բաքվում գազամուղի վրա պայթյուն է հնչել
Международные новостиԲաքվում դեկտեմբերի 27-ին պայթյուն է հնչել գազամուղի վրա։
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը բռնկվել են Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի գլխավոր գազատար գծերից մեկի վրա։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։ Այս պահին գիծը տեղայնացվել է, գազի մատակարարումները դադարեցվել են։ SOCAR–ը դադարեցրել է գազի մատակարումները։