Միգրանտներն սկսել են վերադառնալ ֆրանսիական Կալե
Международные новостиՀարյուրավոր փախստականներ վերադառնում են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե նավահանգստային քաղաքի ոչ մեծ ճամբարներ՝ հուսալով այնտեղից տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հայտնել Է The Independent բրիտանական թերթը:
Այսպես, հանպատրաստից ստեղծված առնվազն վեց բնակավայրեր են հայտնվել Պա-դե-Կալե տարածաշրջանի գյուղական վայրերում, ընդ որում փախստականների թիվը վերջին շաբաթներին մշտապես ավելանում Է:
Թերթը հիշեցնում Է, որ երկու ամիս Է անցել այն ժամանակվանից, երբ Ֆրանսիայի ոստիկանությունը Կալեում ապամոնտաժեց «Ջունգլի» անվանումով հայտնի տարերային ճամբարը, որպեսզի փախստականներին տեղավորի Ֆրանսիայի ամբողջ տարածքում ստեղծված հատուկ կենտրոններում: Երկրի իշխանություններն այն ժամանակ այդ գործողությունը համարեցին «հաջողված»:
Կալեում փախստականների ճամբարը տարանցման խոշորագույն կետը դարձավ անօրինական միգրանտների համար, ովքեր փորձում են Ֆրանսիայով անցնել Մեծ Բրիտանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: