Բուլղարիայի նախագահը հայտնել է ԵՄ-ը ներսից կործանելու ՌԴ-ի փորձերի մասին
Международные новостиԲուլղարիայի գործող նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը Frankfurter Allgemeinen Zeitung-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան փորձում է ամենատարբեր եղանակներով ապակայունացնել Եվրամիությունում իրավիճակը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Բուլղարիայի նախագահի խոսքով՝ շատ նշաններ կան, որ «ռուսական կողմը Բուլղարիայում ֆինանսավորում է հակաեվրոպական կուսակցություններին եւ լրատվամիջոցներին, նաեւ ԵՄ-ի մյուս երկրներում»:
Պլեւնելիեւը նշել է, որ այդպիսով Ռուսաստանը ցանկանում է հասնել այն նույն նպատակներին, ինչ ԽՍՀՄ-ը՝ «Եվրոպայի թուլացման եւ դեմոկրատական արժեքների ու իրավունքի գերակայության ոլորտում կասկածների տարածման»:
Նախագահը պարզաբանել է, որ Եվրամիության բնակիչները պետք է իմանան, թե «ինչ է տեղի ունենում եւ ինչին է ուղղված ռուսական քարոզչությունը»:
Նոյեմբերի վերջին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել ռուսական լրատվամիջոցներին հակազդելու մասին, որում նշված է, որ Մոսկվան ԵՄ-ի նկատմամբ «թշնամական քարոզչություն» է վարում: