Պակիստանում մեթանոլով ալկոհոլից 32 մարդ է մահացել
Международные новостиՊակիստանում ցածրորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով 32 մարդ է մահացել. այս մասին հաղորդում է BBC News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Փենջաբ նահանգի Տոբա-Տեկ-Սինգխ վարչական շրջանում:
Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ` քրիստոնեական համայնքի անդամները որոշել են Սուրբ ծնունդը նշել համատեղ ճաշկերույթով և ալկոհոլով: Թունավորման արդյունքում մահացել է 30 քրիստոնյա և 2 մահմեդական, ևս 60 մարդ գտնվում է հիվանդանոցում:
Նախնական տվյալների համաձայն` խմիչքի մեջ մեթանոլ է ավելացված եղել:
Ոստիկանության տարբերակի համաձայն` քրիստոնեական համայնքի անդամները երկու ծանոթ մահմեդականի խնդրել են իրենց համար ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել, սակայն բոլոր խանութները փակ են եղել, և նրանք տնական օղի են գնել:
Նշվում է, որ թունավորման առաջին ախտանշաններն առաջացել են հաջորդ առավոտյան: