Աղետյալ Տու-154-ի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել Է 15-ի
Международные новостиՓրկարարները Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են եւս երեք զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր:
«Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը հասել Է 15-ի»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում ասել են, որ զոհվածների աճյունների գենետիկական վորձաքննությունը կանցկացվի Մոսկվայում:
Որոնողական գործողությանը մասնակցում են 45 նավ, 15 խորջրյա ապարատ, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ: Օդանավի խոշոր բեկորները բարձրացնելու համար ինքնաթիռի կործանման շրջան Է ժամանել ինքնագնաց կռունկ:
Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնը հայտնել Է, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում Է չորս հիմնական վարկած: «Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:
«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր չեն ստացվել»,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չԷր փոխադրում:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող: