Քաբուլում պայթյունից աֆղան պատգամավոր է վիրավորվել
Международные новостиԱֆղանստանի ԱԺ անդամ Ֆակուրի Բեհիշթին Քաբուլում հարձակման է ենթարկվել։ Նա վիրավորվել է, իսկ նրա թիկնապահը՝ զոհվել, հայտնում է TOLOnews–ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ պատգամավորի մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործի է դրվել այն պահին, երբ մեքենան մայրաքաղաքի մզկիթներից մեկի մոտ էր։
Պայթյունի պատասխանատվությունն այս պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել։