Տասնյակ հազարավոր միգրանտներ են կամավոր լքել Գերմանիան. Sueddeutsche Zeitung
Международные новостиԳերմանական մամուլի տվյալների համաձայն, 55 հազար միգրանտներ այս տարի կամավոր լքել են Գերմանիան եւ վերադարձել հայրենիք: Այդ մասին գրում Է Sueddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի՝ փախստականների եւ միգրացիայի գործերի համերկրային վարչության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ թերթի տվյալների՝ երկիրը լքած միգրանտների մեծ մասն Արեւմտյան Բալկաններից սերվածներն են, որոնք հնարավորություն չեն ունեցել փախստականի կարգավիճակ ստանալ երկրում: Այդ կերպ նրանք կարողացել են խուսափել արտաքսումից եւ նման դեպքերում կիրառվող Գերմանիա մուտքի արգելքից:
Դրա հետ մեկտեղ 2016 թվականին Գերմանիայից արտաքսվել Է 25 հազար մարդ:
Կամավոր մեկնածներից 15 հազարը եղել են Ալբանիայից սերվածներ: Եվս 5 հազարական մարդ կամավոր վերադարձել են Սերբիա, Իրաք եւ Կոսովո:
Sueddeutsche Zeitung-ի տվյալներով՝ ավելացել Է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են կամավոր վերադառնալ Աֆղանստան, Իրան եւ Իրաք: Այս տարի, օրինակ, որոշել Է Գերմանիայից Աֆղանստան վերադառնալ ավելի քան 3,2 հազար մարդ. սա 10 անգամ ավելի Է, քան մեկ տարի առաջ:
Գերմանիան լքել ցանկացողների աճը մասամբ պայմանավորված Է նրանով, որ կառավարությունը կամավոր մեկնելու դեպքում միգրանտների ընտանիքներին փոխհատուցում Է վճարում, ներառյալ տրանսպորտային ծախսերը:
Այս տարվա դեկտեմբերին հայտնի Է դարձել, որ կառավարությունը 150 մլն եվրո կծախսի առաջիկա երեք տարում միգրանտներին հայրենիք վերադարձնելու ծրագրի իրագործման համար:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Գերմանիա են ժամանել 1 միլիոնից ավելի ներգաղթյալներ: Միայն 2015 թվականին 900 հազար մարդ փախստականի կարգավիճակ ստանալու խնդիրագիր Է ներկայացրել: