Թունիսում ավտոբուսը բախվել է գնացքին. վիրավորվել է ավելի քան 40 մարդ
Международные новостиԹունիսի հյուսիս-արեւելքում ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով առնվազն 5 մարդ զոհվել է, 42-ը ծանր վիրավորվել, հայտնում է թունիսյան «Մոզաիկ ՖՄ» ռադիոկայանը:
Պատահարը չորեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել Նաբուլ քաղաքում: Երկաթուղին հատելիս քաղաքային ավտոբուսի մեջ է մխրճվել մեծ արագությամբ ընթացող գնացքը եւ այն երկու մասի է բաժանել: Ռադիոկայանի տեղեկություններով՝ զոհերի թվում երեխա կա:
SNCFT երկաթուղային ընկերությունից հայտնել են, որ կատարվում է պատահարի հանգամանքների քննություն: