Ту-154 օդանավի կործանման վայրում ևս 3 մարդու մարմին է հայտնաբերվել
Международные новостиՍև ծովում վթարված Ту-154 օդանավի կործանման վայրում ևս 3 մարդու մարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով փրկարարական աշխատանքներ իրականացնող շտաբին:
«09:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ժամանակ 3 զոհվածների մարմիններ են հայտնաբերվել և մարմնի շուրջ 20 մնացորդներ»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի տեղեկացմամբ` ավիավթարից հետո ընդհանուր առմամբ 18 մարմին է հայտնաբերվել: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: ՌԴ ԱԻՆ-ի ջրասույզներն օրվա ընթացքում հայտնաբերել և ջրի երես են հանել ուղևորների անձնական իրերը, ինչպես նաև ինքնաթիռի բեկորները:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը դեկտեմբերի 25-ին վթարվել է Սև ծովի երկնքում` թռչելով Ադլեր օդանավակայանից: Օդանավում 92 մարդ է գտնվել, որոնց մեծ մասը ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան անսամբլի անդամներն են եղել: Ուղևորների թվում նաև 2 հայ է եղել: