Իտալիայի ոստիկանությունը խուզարկել է Բեռլինի ահաբեկչի տները
Международные новостиԻտալիայի ոստիկանությունը խուզարկել է երկու տները, որոնցում կարող էր ապրել թունիսցի Անիս Ամրին, որն անցյալ շաբաթ Բեռլինում ահաբեկչություն էր իրականացրել, հայտնում է Tgcom24–ը։
Իրավապահները խուզարկել են Ապրիլիա քաղաքում գտնվող տները։ Ոստիկանության տվյալներով՝ 2015–ին այս երկու տներում ապրել էր ահաբեկիչը, այնտեղ կարող են դեռ մարդիկ լինել, որոնք նրան ճանաչում էին։
Հիշեցնենք, որ Բեռլինում ահաբեկչությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին։ Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ մարդկանց մեջ մխրճված բեռնատարը 12 մարդու կյանք էր խլել։