Ֆիլիպինների նախագահը խոստացել Է ուղղաթիռից ցած նետել կոռումպացված պաշտոնյաներին
Международные новостиՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել Է ուղղաթիռից ցած նետել կոռումպացված պաշտոնյաներին, նշելով, որ ավելի վաղ ինքն արդեն այդպես վարվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին գրում Է The Philippine Star թերթը:
«Եթե դուք կոռումպացված եք, ես ձեզ ուղղաթիռով օդ կբարձրացնեմ եւ ցած կնետեմ Մանիլայի ճանապարհին: Ես առաջ արդեն այդպես արել եմ, այնպես որ՝ ինչու դա չանել վերստին»,-Դուտերտեի խոսքը մեջբերել Է թերթը, որը նա ասել Է թայֆունից տուժածների առջեւ ելույթ ունենալիս:
Ավելի վաղ Դուտերտեն արդեն հայտարարել Է, որ անձամբ Է հաշվեհարդար տեսել հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների հետ: «Ես առաջ մոտոցիկլետով գնում Էի Դավաո, պարզապես պարեկում Էի փողոցները՝ փնտրելով թմրանյութերի առեւտրով զբաղվողների, որպեսզի սպանեմ որեւԷ մեկին»,-ասել Է Ֆիլիպինների նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: