Ավստրալիայում 600 կգ կոկաին է առգրավվել
Международные новостиԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը նարկոդիլերներից 600 կգ կոկաին է առգրավել:
Թմրախմբաքանակի արժեքը կազմում է 258 մլն դոլար, փոխանցում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութի խմբաքանակը բերվել է Հարավային Ամերիկայից: Գործողության ընթացքում ձերբակալվել է 15 մարդ: Նշվում է, որ նրանց թվում է Ավստրալիայի ռեգբիի հավաքականի նախկին անդամ:
Ոստիկանները նշել են, որ իրենց հաջողվել է վնասազերծել միջազգային թմրասինդիկատ, որը Ավստրալիա թմրանյութեր էր մատակարարում: