Կիմ Չեն Ընը 2011–ին իշխանության գալուց ի վեր ավելի քան 300 մարդու է մահապատժի ենթարկել
Международные новостиՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2011–ին իշխանության գալուց ի վեր ավելի քան 300 մարդու է մահապատժի ենթարկել։ Հարավային Կորեայի ազգային անվտանգության ռազմավարության ինստիտուտի տվյալներով՝ 2011–ից Հյուսիսային Կորեայում 340 մարդու նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, որոնցից մոտ 140–ը բարձրագույն կառավարական պաշտոնյաներ, հայտնում է CNN –ը։
Այդպիսով՝ Կիմ Չեն Ընը փորձում է ամրապնդել իր իշխանությունը՝ ցուցադրելով ծայրաստիճան դաժանություն։ Իր կառավարման 5 տարիների ընթացքում նա փոխել է պաշտպանության 5 նախարարի, այն դեպքում, երբ նրա հայրը իշխանության գլուխ լինելու 17 տարիների ընթացքում միայն 3 պաշտպանության նախարար է փոխել։