Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի հանդիպում է հրավիրել՝ Սիրիայում հրադադարը քննարկելու համար
Международные новостиՌուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի, որի ժամանակ կքննարկեն Սիրիայի իրադրությունը երկրի ամբողջ տարածքում կրակի դադարեցման ռեժիմ հայտարարելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱԽ-ի խորհրդակցությունը տեղի կունենա բաց նիստից անմիջապես հետո, որի ընթացքում կքննարկվի 1995 թվականից Իրաքում անցկացվող «նավթ մթերքի դիմաց» ծրագրի առանձին դրույթների երկարացման մասին բանաձեւի նախագիծը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է երկրի տարածքում ժամը 00.00-ից ռազմական գործողությունների դադարեցման մասին: