Spiegel․ Շուլցը չի ուզում Գերմանիայի սոցիալ դեմոկրատների կողմից կանցլերի թեկնածու լինել
Международные новостиԵվրախոհրդարանի հեռացող նախագահ Մարտին Շուլցը հրաժարվել է 2017-ին Գերմանիայի ընտրություններին Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուի կարգավիճակում մասնակցելուց, հայտնում է Spiegel–ը։
Պարբերականի տեղեկություններով, Շուլցը, որը մինչ այդ հայտնել էր, որ ընտրություններում կղեկավարի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա հողում ՍԴԿ կուսակցական ցուցակը, դեռ մինչեւ սուրբծննդյան արձակուրդները իր կողմնակիցներին հայտնել է, որ չի ծրագրում «առաջին համարը» դառնալ 2017-ի դաշնային ցուցակում։ Այսպիսով, այն որոշումը, թե ով է առաջադրվելու կանցլերի թեկնածու, կախված է կուսակցության նախագահ, Անգելա Մերկելի կառավարությունում փոխկանցլեր Զիգմար Գաբրիելից, գրում է Spiegel–ը։
Ավելի վաղ ՍԴԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ կուսակցությունը կանցլերի պաշտոնում իր թեկնածուի անունը կհայտնի 2017-ի հունվարի երկրորդ կեսին։ Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից ՝ կուսակցությունում պայքար է ծավալվել համակուսակիցների շրջանում առանձնապես մեծ աջակցություն չվայելող Գեբրիելի ու Շուլցի միջեւ։ Այս հարցի շուրջ երկուսն էլ պաշտոնական հայտարարություն չեն արել։
Իսկ Անգելա Մերկելը դեկտեմբերի 20-ին հայտնել է, որ ծրագրում է 2017-ի կանցլերի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել Քրիստոնյա դեմոկրատական ու Քրիստոնյա սոցիալական միությունների դաշինքի կողմից։