ՌԴ Ռոստովի շրջանում 160 000 հնդկահավ է ոչնչացվել թռչնագրիպի պատճառով
Международные новостиՌուսաստանի հնդկահավի արտադրության խոշորագույն տեղամասերից մեկում, որտեղ թռչնագրիպ է հայտնաբերվել, շուրջ 160 000 թռչուն է ոչնչացվել: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ռոստովի շրջանի անասնաբուժության վարչության փոխղեկավար Վիտալի Նոսովը:
«Շրջանում վայրի ճայ է հայտնաբերվել Н5 թռչնագրիպի ենթատեսակով, որից հետո վիրուսը հայտնաբերվել է նաև «Եվրոդոն» գործարանի արտադրամասերից մեկի տարածքում: Այժմ այնտեղ թռչունների ոչնչացման գործընթաց է իրականանում. շուրջ 160 000 թռչուն», - ասել է Նոսովը:
«Եվրոդոնի» մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ «Ռոսսելխոզնադզորի» հայտնած տեղեկությունն առ այն, որ թռչնագրիպի վիրուսը երկու արտադրամասերում է հայտնաբերվել, չի համապատասխանում իրականությանը: