Bloomberg. Հակառուսական պատժամիջոցները Թրամփին կոշտ ընտրության առաջ են դրել
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հետնորդ Դոնալդ Թրամփին կոշտ ընտրության առաջ է կանգնեցրել՝ հանել Օբամայի վարչակազմի սահմանած հակառուսական պատժամիջոցները կամ սպառնալիքի տակ դնել իր Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախընտրական խոստումը, գրում է Bloomberg–ը։
Գործակալությունը նշում է, որ այն ժամանակ, երբ պատժամիջոցները կարող են հանվել գրիչի մի հարվածով, Թրամփը կարող է ճնշում զգալ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային անդամների կողմից, որոնք իրենց աջակցությունն են հայտնել նախագահ Օբամային։
«Ամենայն հավանականությամբ Թրամփի վարչակազմում մի լուսանցք կգտնվի, որը օգտագործելը կլինի շատ դժվար, եթե ոչ իրավաբանական, ապա քաղաքական առումով։ Նույնն է, թե մի օր գաս եւ ասես, որ հետախուզական ծառայության բոլոր հաշվետվությունները չեն համապատասխանում իրականությանը»,– ասել է ժողովրդավարության պաշտպանության ֆոնդի պատժամիջոցների եւ ապօրինի ֆինանսների կենտրոնի աշխատակից Էրիկ Դոբերը։
Նա նեաւ կարծում է, որ նոր վարչակազմի համար շատ դժվար է լինելու ամերիկացիներին համոզել, որ անհրաժեշտ է հանել հակառուսական պատժամիջոցները։