Նազարբաևը երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է նախապատրստվել Սիրիայի հարցով Աստանայում բանակցություններին
Международные новостиՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պատրաստվել «առաջիկայում Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնելուն»: Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, այս մասին հաղորդվում է երկրի նախագահի պաշտոնական կայքում:
Միևնույն ժամանակ կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ղազախստանի ԱԳ նախարար Քայրաթ Աբդրահմանովի զրույցը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք ևս զրուցել են Աստանայում Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակների նախատեսված հանդիպման մասին:
Նույն օրը Մոսկվայում հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նազարբաևի հեռախոսազրույցի մասին:
Դեռևս դեկտեմբերի կեսերին Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի հարցով բանակցությունները շարունակել նոր վայրում:
Դեկտեմբերի 29-ին Դամասկոսը հայտարարել էր մարտական գործողությունների ամբողջական դադարի մասին: